
Համայնքի տնտեսական զարգացման ուղին (ՀՏԶՈՒ)
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որին բնորոշ են փոփոխությունները. սկսած արագ տաքացող կլիմայից մինչև աճող ուրբանիզացիա, ինչպես նաև ժողովրդագրական տեղաշարժերից մինչև գլոբալ համաճարակներ և հակամարտություններ: Համայնքապետարանները հաճախ այս փոփոխության կենտրոնում են և բախվում են աճող թվով բարդ մարտահրավերների: Գնալով ավելի անորոշ ապագայի պատրաստվելու և դրան հարմարվելու համար նոր գործիքների ու մոտեցումների կիրառումը կարող է օգնել համայնքապետարաններին աահովել ապագային միտված զարգացում: Տրանսֆորմացիոն փոփոխությունները խթանելու, տեղական մակարդակում կառավարման կարողությունները և ներգրավվածությունը մեծացնելու, ինչպես նաև ինստիտուցիոնալ և անհատական մասնագիտական ուժեղ կողմեր ձևավորելու համար ՀՀՏԶ-ն գործարկել է տեղական տնտեսական զարգացման նոր սերնդի գործիքակազմ՝ Համայնքի տնտեսական զարգացման ուղին (ՀՏԶՈՒ):
Ո՞րն է այս դասընթացի նպատակը
Այս դասընթացը ներկայացվում է ի հավելումն ՀՏԶՈՒ ուղեցույց փաստաթղթի։ Դասընթացը նախատեսված է օժանդակելու ՀՏԶՈՒ-ի պլանավորման գործընթացին՝ նպատակ ունենալով խթանել համայնքների կարողությունները տեղական տնտեսական զարգացման պլանի մշակման հարցում: Դրա նպատակն է աջակցել հեռանկարային ծրագրերի մշակմանը, որոնք ոչ միայն նպաստում են համայնքի բարգավաճմանը, այլև ապահովում են համայնքի ակտիվ ներգրավվածությունը զարգացման գործընթացում: Հանդես գալով որպես ՀՏԶՈՒ-ի զարգացման հիմնարար փուլ՝ դասընթացն առաջարկում է հիմնական թեմաների և գործիքների խորը ուսումնասիրություն, որոնք կարևոր են համայնքապետարանների համար՝ արդյունավետորեն զարգացնելու իրենց ՀՏԶՈՒ պլանները և լավագույն փորձը ներդնելու իրենց ամենօրյա գործունեության մեջ:
Ի՞նչ կարող եմ ակնկալել այս դասընթացից
Մի քանի մոդուլների միջոցով դուք պատկերացում կկազմեք մի շարք լայն թեմաների մասին․ տեղական տնտեսական զարգացման առանցքային գործոններից և ԵՄ-ի Կանաչ գործարքից մինչև համալիր ծրագրեր և նախագծեր կառավարելու մոտեցումներ և արդյունավետ շփում տեղական մակարդակում հիմնական շահագրգիռ կողմերի հետ:
- Դասընթացն ավելի մեծ ուշադրություն է դարձնում տեղական տնտեսական զարգացմանը, ի տարբերություն ավելի ավանդական տեղական տնտեսական զարգացման դասընթացների՝ թերևս, առանցքային շեշտադրում կատարելով կայուն աճի վրա գլոբալ սահմաններում:
- Դասընթացը տալիս է սովորելու մի շարք հնարավորություններ. համառոտ տեսանյութերից և բովանդակային պատառիկներից մինչև ինտերակտիվ վիկտորինաներ և գործողություններ, որոնք կօգնեն ձեզ կիրառել այս նոր գիտելիքը ձեր սեփական միջավայրում:
- Այս դասընթացը նախատեսված է համայնքային ծառայողների լայն շրջանակի համար՝ սկսած տեխնիկական անձնակազմից (ներառյալ պլանավորման մեջ ներգրավված անձնակազմը) մինչև ղեկավարություն, և հնարավորություն է տալիս մունիցիպալ մակարդակում բոլոր փոփոխություններ կատարողներին և նրանց գործընկերներին սովորել տնտեսական պլանավորման նոր համալիր մոտեցում:
Ուսման նպատակներ
- Ինչուն – Հասկանալ տնտեսական պլանավորման նոր համալիր մոտեցման անհրաժեշտությունը՝ 21-րդ դարի մարտահրավերները հաղթահարելու համար:
- Ինչը - Ծանոթանալ հիմնական քայլերին, գործիքներին և գործընթացներին, որոնք կարող են օգտագործել ձեր «Տնտեսական զարգացման ուղիների» պլանը մշակելիս:
- Ինչպեսը - Հասկանալ, թե ինչպես հիմնական մոտեցումներն ու հասկացությունները կարող են կիրառվել ձեր տեղական միջավարյում:
Մոդուլների ամփոփագիր
ՀՏԶՈՒ դասընթացը կազմված է 8 մոդուլներից. դրանք են՝
- Մոդուլ 1. ՀՏԶՈՒ ներածություն
- Մոդուլ 2․ Նախապատրաստում ՀՏԶՈՒ դիզայնին
- Մոդուլ 3․ Գլոբալ, ազգային և տեղական համատեքստի ուսումնասիրություն
- Մոդուլ 4․ Տեղական տնտեսական իրավիճակի գնահատում
- Մոդուլ 5․ Ռազմավարության ստեղծում
- Մոդուլ 6․ Գործողությունների ընտրություն և պլանավորում
- Մոդուլ 7․ Իրականացում, մոնիտորինգ, քաղված դասեր և գնահատում
- Մոդուլ 8․ Տեսլականի/ուղիների ներկայացում
Ինչպե՞ս միանալ
Դասընթացին մասնակցելու համար սեղմեք ձախ կողմում գտնվող կարմիր կոճակը:
Դուք կարող եք անցնել դասընթացի մոդուլներով՝ ըստ ձեր ուսումնական կարիքների:
Յուրաքանչյուր մոդուլ կարող է հասանելի լինել «ցպահանջ», որպեսզի կարողանաք անցնել ձեզ հարմար տեմպով, ինչպես անհատական, այնպես էլ որպես համայնքապետարանի գործընկերների թիմ անցնելիս:
Դասընթացը բաց է (էլ․ հասցեով գրանցվելուց հետո) բոլոր ցանկացողների համար։ Դասընթացի ակնկալվող տևողությունը 4-5 ժամ է, այդուհանդերձ, խորհուրդ է տրվում դասընթացն անցնել որպես ձեր համայնքի ՀՏԶՈՒ-ի մշակման մաս:
Ուսուցման հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ այստեղ՝
Հայաստանյան համայնք
Կապ մեզ հետ․
- ՄԱԶԾ/ՀՀՏԶ Հայաստան
[email protected] / [email protected] - Եվրոպական հանձնաժողով, DG NEAR
[email protected] - Ուսուցման համայնքի միջոցով՝ M4EG Network