Բարի գալուստ դասընթաց
Ինչի՞ մասին է այս դասընթացը
Այս դասընթացը ներածություն է համայնքային ներգրավվածության մեթոդաբանությանը՝ կենտրոնանալով մարդկանց հետ կապ հաստատելու և նրանց կարիքներն ու տեսակետները հասկանալու կարևորագույն կողմերի վրա:
Ինչպե՞ս է մշակված այս դասընթացը
Դասընթացը ներառում է իրական կյանքի օրինակներ, գործնական պատկերացումներ և օգտակար գործիքներ՝ ուսումնասիրելու համայնքային ներգրավվածության մակարդակները և դրական փոփոխությունների ներուժը: Ներածական բովանդակությունը տալիս է հիմնական հասկացություններ՝ շեշտը դնելով խորը ունկնդրման և ձեր տեղական համայնքի անդամների հետ համակողմանի հարցազրույցներ անցկացնելու էական հմտությունների վրա:
Ինչպե՞ս միանալ
Դասընթացին մասնակցելու համար սեղմեք ձախ կողմում գտնվող կարմիր «Միանալ» կոճակը:
Դուք կարող եք հետևել այս դասընթացի մոդուլներին՝ ըստ ձեր ուսումնական կարիքների:
Յուրաքանչյուր մոդուլ հասանելի է «ցպահանջ», որպեսզի դուք սովորեք ձեր սեփական տեմպով՝ ինչպես անհատապես, այնպես էլ որպես ձեր համայնքապետարանի գործընկերների թիմ:
Դասընթացը բաց է (էլեկտրոնային փոստի հասցեով գրանցվելուց հետո) յուրաքանչյուր հետաքրքրված անձի համար: Դասընթացի ակնկալվող տևողությունը՝ 2-3 ժամ է, սակայն խորհուրդ է տրվում, որ դասընթացն անցկացվի որպես ձեր համայնքում «Համայնքի տնտեսական զարգացման ուղիները» (P4EG) ծրագրի մշակման մաս:
Հետադարձ կապ
ՄԱԶԾ տարածաշրջանային կենտրոն
Եվրոպական հանձնաժողով, DG NEAR
Այս դասընթացը մշակվել է ՄԱԶԾ-ի կողմից՝ Համայնքային ուսումնական կենտրոնի և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (M4EG) ծրագրի համար: