Դասընթացի ներկայացում
Այս դասընթացը հիմնված է Համայնքային ուսումնական կենտրոնի «Ապագային պատրաստվածության հիմունքներ» դասընթացի «Կանաչ եւ արդար անցում» մոդուլի վրա։ Այն խորությամբ ուսումնասիրում է աշխարհում տիրող կլիմայական արտակարգ իրավիճակների հետ կապված հիմնական հասկացությունները, ինչպես նաեւ կլիմայական գործողություններն ու լուծումները, որոնք քաղաքներն ու համայնքները կարող են հաշվի առնել եւ ընդգրկել իրենց Տնտեսական զարգացման ուղիներում (ՏԶՈՒ/P4EG):
Ոգեշնչող դեպքերի ուսումնասիրությունների միջոցով դասընթացում ցույց է տրվում, թե ինչպես են եվրոպական քաղաքներն արդյունավետորեն միջգիտակարգային (տրանսդիսցիպլինար) լուծումներ կիրառում՝ իրենց հավակնոտ զուտ զրոյական արտանետումների եւ դիմակայունության նպատակներին հասնելու համար: Այն նաեւ ցույց է տալիս, թե ինչպես են քաղաքները կիրառում բազմաթիվ ԵՄ գործընթացներն ու պլանավորման մեխանիզմները, ինչպիսիք են Կայուն էներգիայի եւ կլիմայական գործողությունների ծրագրերը (ԿԷԿԳԾ/SECAP) եւ Կլիմայական քաղաքների պայմանագրերը` որպես տեղական բազմաշահառու համագործակցության ընթացքի խթանման, արագ ածխածնազերծման եւ իրենց քաղաքացիներին ու համայնքներին մի շարք առավելությունների տրամադրման հնարավորություն:
Ինչի՞ մասին է այս դասընթացը
Այս դասընթացում ներկայացված են հիմնական հասկացությունները, լուծումները եւ պլանավորման գործընթացները, որոնք անհրաժեշտ են Կանաչ եւ արդար անցման համար, եւ թե ինչ է դա նշանակում քաղաքների կամ համայնքների համար՝ գործնական, պլանավորման եւ նախագծման առումով: Այս դասընթացի մոդուլները փոխկապակցված են Համայնքային ուսումնական կենտրոնի ՏԶՈՒ դասընթացում նշված որոշ քայլերի հետ, մասնավորապես, տեղական տնտեսական իրավիճակի գնահատման, ռազմավարության մշակման, գործողությունների պլանավորման եւ մոնիտորինգի, գնահատման եւ ուսուցման (ՄԳՈՒ):
Դասընթացը սովորելու մի շարք հնարավորություններ է տալիս. խիստ փոքրածավալ բովանդակությունից մինչեւ ինտերակտիվ վիկտորինաներ եւ միջոցառումներ, որոնք կօգնեն այս ձեր սովորած նոր գիտելիքը ձեր համատեքստում կիրառել։
Ի՞նչ ձեռքբերումներ կարող եմ ակնկալել այս դասընթացից
- Մի շարք մոդուլների միջոցով պատկերացում կկազմեք կլիմայական գործողության եւ զուտ զրոյական արտանետումների հիմնական գաղափարների, ներառյալ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության եւ ճկունության մասին, ինչպես նաեւ դրանց գործնական ու կայուն տնտեսական զարգացման ուղիների առնչությամբ ունեցած նշանակության մասին:
- Դուք խորամուխ կլինեք այն ոգեշնչող լուծումներում, որոնք եվրոպական քաղաքները ներկայում թեստավորում եւ փորձարկում են՝ հասցեագրելու կլիմայի արագ եւ հավակնոտ մեղմման, հարմարվողականության եւ դիմակայունության հասնելու խնդիրներն իրենց գործունեության կարեւորագույն ոլորտներում եւ շահագրգիռ կողմերի շրջանում:
- Դուք կիմանաք, թե ինչպես կարող են քաղաքներն ու համայնքներն իրենց ՏԶՈՒ ռազմավարական նպատակների, գործողությունների պլանավորման եւ մոնիթորինգի, գնահատման եւ ուսուցման (ՄԳՈՒ) միջոցով համապատասխանել եւ դասեր քաղել Կանաչ եւ արդար անցման շրջանակում իրեն նախատեսած ազդեցություններից։
Ուսումնական նպատակ
- Հասկանալ կլիմայի փոփոխությանը հարմարվելու հրատապությունը՝ գիտակցելով կլիմայի փոփոխության հետեւանքով կանխատեսված լայնածավալ եւ ծանր ազդեցությունները, մասնավորապես խոցելի եւ ցածր եկամուտ ունեցող համայնքների վրա, ինչպես նաեւ հասկանալով դիմակայուն եւ ներառական քաղաքային համակարգերի ձեւավորմանն անցման անհրաժեշտությունը, որոնք կարող են դիմագրավել, վերականգնվել եւ հարմարվել կլիմայով պայմանավորված վտանգներին ու սթրեսներին։
- Ինչպես ձեւավորել հմտություններ եւ կարողություններ՝ ՏԶՈՒ-ի աշխատանքների կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամետ արդյունքներն ավելի լավ հասկանալու եւ նկարագրելու համար։
- Սովորել իրական կյանքի օրինակներից, դեպքերի ուսումնասիրությունից, կլիմայական գործողություններից եւ պլանավորման այն մոտեցումներից, որոնք քաղաքը կամ համայնքը կարող է կիրառել իրենց՝ զուտ զրոյական արտանետումների նպատակներին հասնելու եւ ՏԶՈՒ գործընթացին իրենց գործողությունները համապատասխանեցնելու համար։
Կապ հաստատել մեզ հետ
ՄԱԶԾ Հայաստան
[email protected] / [email protected]
ՄԱԶԾ Տարածաշրջանային գրասենյակ
[email protected]/ [email protected] / [email protected]
& Հայկական ուսումնառության կենտրոն: Armenia Community