Դասընթացի ներածություն և նպատակը
Համայնքապետարանները կարևոր նշանակություն ունեն տեղական զարգացումը խթանելու, կենսական նշանակության ծառայություններ մատուցելու և համայնքի բարեկեցությունը խթանելու համար: Այնուամենայնիվ, չնայած իրենց նշանակությանը, Արևելյան գործընկերության երկրների (ԱլԳ) բազմաթիվ համայնքներ, այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Ադրբեջանում, առերեսվում են ենթակառուցվածքների նախագծերի և կայուն զարգացման նախաձեռնությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման և ֆինանսական միջոցների հասանելիության մարտահրավերներին: Այս ուղեցույցը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու համայնքների համար նախատեսված ֆինանսավորմանն ու ֆինանսական միջոցների ոլորտին՝ կենտրոնանալով ֆինանսական միջոցների ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծման վրա: Այն նաև կներառի գործնական մեթոդներ, որոնց օգնությամբ համայնքապետարանները կարող են իրենց նախագծերի համար բարելավել այս պայմանները՝ տեղական մակարդակում:
Ծրագրի նպատակն է հասցեագրել և արձագանքել համայնքների առջև ծառացած մարտահրավերներին՝ նպաստելով ենթակառուցվածքային ծրագրերի և կայուն զարգացման նախաձեռնությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ու ֆինանսավորման հասանելիությանը:
Դասընթացը կանդրադառնա համայնքապետարանների եկամտի հիմնական աղբյուրներին և դրանց առնչվող մարտահրավերներին, տեղական մակարդակում ֆինանսավորման և ֆինանսական միջոցների մատչելիությանը խոչընդոտող հիմնական գործոններին և կառաջարկի հնարավոր լուծումներ՝ ավելի լավ պատկերացում կազմելու բարենպաստ պայմանների մասին, ինչը կօգնի բարելավել ֆինանսավորման և ֆինանսական միջոցների մատչելիությունը համայնքապետարանի մակարդակով և բացահայտել դա անելու համար անհրաժեշտ գործնական եղանակները:
Ինչի՞ մասին է այս դասընթացը
Այս դասընթացը ներկայացնում է համայնքներին հասանելի եկամտի տարբեր աղբյուրների ընդհանուր նկարագրությունը, որոնցից են տեղական հարկերը, վճարները, դրամաշնորհները և դոնորների կամ ներդրողների արտաքին ֆինանսավորումը:
Դասընթացը սովորելու մի շարք հնարավորություններ է ընձեռում. խիստ փոքրածավալ բովանդակությունից մինչև ինտերակտիվ վիկտորինաներ և միջոցառումներ, որոնք կօգնեն ձեր սովորած նոր գիտելիքը ձեր համատեքստում կիրառել։
Ի՞նչ կարող եմ ակնկալել այս դասընթացից
Լավարկել ֆինանսավորման և ֆինանսական միջոցների հասանելիությունը համայնքապետարանի մակարդակում և բացահայտել դրան հասնելու անհրաժեշտ գործնական եղանակները:
Ուսման նպատակներ
- Համայնքային ֆինանսների սկզբունքների ու հասկացությունների ըմբռնում
- Վերլուծել համայնքային եկամուտների տարբեր աղբյուրներ
- Բացահայտել ֆինանսավորման և ֆինանսական միջոցների մատչելիության հիմնական խոչընդոտները
- Ուսումնասիրել գործիքներ և մեթոդներ՝ ավելի շատ ֆինանսավորում ստանալու համար
- Ձեռք բերել գիտելիքներ իրական աշխարհի քաղաքների ֆինանսների օրինակներից՝ օգտագործելով դեպքերի ուսումնասիրություններ և դրա հետ կապված խնդիրների և լավագույն փորձի գործնական օրինակներ
- Գիտելիքի ստուգում
- Սեմինար
- Ձեռք բերած գիտելիքի մասին վիկտորինա
Այս ուղեցույցում ներկայացված տեղեկությունները կարելի է օգտագործել որպես ձեր քաղաքի կամ համայնքի Տնտեսական աճի ուղիների (ՏԱՈՒ/P4EG) մշակման հիմք։
Ինչպե՞ս է այս դասընթացը կառուցված
Համայնքների համար նախատեսված՝ ֆինանսական միջոցների և ֆինանսավորման թեմայով խորացված դասընթացը բաղկացած է չորս մոդուլներից. յուրաքանչյուր մոդուլը նախատեսված է նախորդը լրացնելու և ընդլայնելու համար:
ՄՈԴՈՒԼ 1՝ «Հասկանում ենք կոնտեքստը և մարտահրավերները» ցույց կտա համայնքապետարանների դերը ֆինանսական միջոցների և առկա գործիքների մոբիլիզացման գործում` միջոցների և ռեսուրսների ներգրավման նպատակով։
ՄՈԴՈՒԼ 2՝ «Ուշադրության կենտրոնում՝ ծրագրերի բարելավված ընտրությունն է» կներկայացնի ուղեցույց, թե ինչպես կարող են համայնքապետարանները բարելավել իրենց նախագծերի կենսունակությունը և դրանք համապատասխանեցնել ներդրողների հետաքրքրություններին:
ՄՈԴՈՒԼ 3՝ «Տեղական եկամուտների բարելավված գեներացում» կբացահայտի մի քանի առանցքային նշանակության գործիքներ և կներկայացնի տեղական եկամուտների ձևավորման լավագույն փորձը։
ՄՈԴՈՒԼ 4՝ «Ծրագրի հաջողված իրականացում» ցույց կտա որոշ գործիքներ և մոտեցումներ, որոնք կօգնեն ծրագիրն իրականացնել սահմանված բյուջեի և ժամկետների սահմաններում:
Կապ մեզ հետ․
- ՄԱԶԾ/ՀՀՏԶ Հայաստան
[email protected] / [email protected] - Եվրոպական հանձնաժողով, DG NEAR
[email protected] - Ուսուցման համայնքի միջոցով՝ M4EG Network