Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որը բնութագրվում է փոփոխություններով. մեր արագորեն տաքացող կլիմայից մինչեւ քաղաքաշինական արագընթաց աճը, ինչպես նաեւ ժողովրդագրական տեղաշարժերը, գլոբալ համավարակներն ու հակամարտությունները:
Համայնքները տեղակայված են այս փոփոխությունների կիզակետում եւ առերեսվում են մի շարք բարդ մարտահրավերների: Անորոշ ապագային նախապատրաստվելու եւ հարմարվելու նոր գործիքներն ու մոտեցումները կարող են համայնքներին օգնել պատրաստվելու եւ աջակցելու հարափոփոխ ապագային:
Ինչի՞ն կանդրադառնա այս դասընթացը
Այս դասընթացը ներկայացնում է որոշ հիմնական թեմաներ, որոնք առաջիկա տասնամյակների ընթացքում կձեւավորեն համայնքները։ Դասընթացի նպատակն է խթանել համայնքների՝ ապագային պատրաստվածությունը եւ բարգավաճող տեղանքներ ու վայրեր ձեւավորելու համար:
Մի շարք մոդուլների միջոցով դուք մի շարք թեմաների մասին պատկերացում կկազմեք, սկսած «Կանաչ գործարքից» եւ «Խելացի ու ներառական քաղաքներից»է մինչեւ բարդ խնդիրների լուծման մոտեցումների եւ համայնքային ռեսուրսների ներգրավման, ֆինանսավորման մոտեցումներ:
Դասընթացն ապահովում է սովորելու մի շարք հնարավորություններ. տեսաամփոփումներից եւ չափազանց փոքր բովանդակությունից՝ մինչեւ ինտերակտիվ վիկտորինաներ եւ գործողություններ, որոնք կօգնեն այս դասընթացը ձեր համատեքստում կիրառել։
Ի՞նչ ձեռքբերումներ կարող եմ ակնկալել այս դասընթացից
Այս դասընթացը նախատեսված է համայնքային պաշտոնատար անձանց լայն շրջանակի համար` սկսած համայնքային քաղաքականություն մշակողներից եւ պլանավորողներից մինչեւ քաղաքական առաջնորդներ ու համայնքների ղեկավարներ։ Այն համայնքային փոփոխություն ստեղծողներին ապագային պատրաստվածության հիմունքները սովորելու հնարավորություն է տալիս։
Կապ հաստատել մեզ հետ
ՄԱԶԾ Հայաստան
zhirayr.edilyan@undp.org / monika.hovhannisyan@undp.org
ՄԱԶԾ Տարածաշրջանային գրասենյակ
eu.m4eg@undp.org/ tina.stoum@undp.org / semira.osmanovic@undp.org
& Հայկական ուսումնառության կենտրոն: Armenia Community
Այս դասընթացը ստեղծվել է ՀՀՏԶ-ի համար Arup-ի, Climate-KIC-ի, TalTech-ի եւ ՄԱԶԾ-ի կողմից: